Երգչուհի Ադելը, ըստ երևույթին, այնքան հոգնեկ էր վեց տարվա դադարից, որ այժմ պարզապես չի հեռանում տաբլոիդներից և էկրաննրից։ Նախօրեին նա նկարահանվել է «POWER OF MAKEUP» շոուում հայտնի բյութի բլոգեր Նիկի դե Ջագերի (ավելի հայտնի որպես Nikki Tutorials) հետ, որտեղ նա ներկայացել է ամբողջովին առանց դիմահարդարման։ Տեսահոլովակի ընթացքում Ադելն ու Նիկին զրուցում էին, մինչդեռ դիմահարդարը կերպարանափոխում էր երգչուհուն։
Ադելն առաջին անգամ ցնցող մանրամասներ է պատմել Նիկիին իր մասին. Պարզվում է՝ նա իր սոցիալական ցանցերից ոչ մեկի գաղտնաբառ չունի։ Երգչուհու թիմն այնքան անհանգստացած է, որ զայրույթի պահին կամ հարբած վիճակում նա կասի ինչ-որ ավելորդ բան և կփչացնի իր հեղինակությունը, որ երգչուհուն ուղղակի չեն տալիս իր իսկ սոցցանցեր մուտք գործելու իրավունք:
Այս տեսահոլովակի հրապարակումից հետո երկրպագուները առցանց ակցիա են կազմակերպել՝ ի պաշտպանություն Ադելի։ Նրանք խնդրում են երգչուհուն վերադարձնել իր սոցիալական ցանցերից օգտվելու իրավունքը և տարածել «Freeadele» հեշթեգը։