«Բարսելոնայի» լեգենդ, թիմի նախկին գլխավոր մարզիչ Չավին իր կարծիքն է արտահայտել, թե ինչու մարզական կարիերայի ընթացքում չի ստացել ֆուտբոլի անհատական ամենահեղինակավոր «Ոսկե գնդակ» մրցանակը, հաղորդում է AS-ը:
«Ես ինձ չեմ համարում ավելի լավը, քան Մեսին կամ Ռոնալդուն, որոնք այդ տարիներին ստանում էին «Ոսկե գնդակը»: Ես փլեյմեյքեր էի, բայց խաղի ելքն ինքնուրույն վճռելու կարողություն չունեի:
Հպարտ եմ, որ մրցանակի համար պայքարում 3 անգամ գրավել եմ երրորդ տեղը»,- ասել է 45-ամյա իսպանացին: