Logo

«Ես կորոշեմ, թե երբ նա կխաղա». Կոնտեն նորից կոնֆլիկտի կենտրոնում է

16:47 / 22.10.2025Ֆուտբոլ
null

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է թիմի եզրային հարձակվող Նոա Լանգի՝ խաղաժամանակ չստանալու վերաբերյալ դժգոհությունը, հայտնում է Football Italia-ն:

«Լանգը նախամրցաշրջանային հատվածն անցկացրել է մեզ հետ ու որոշ խաղերի մասնակցել, բայց նա երբեք էլ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ չի եղել: Մենք պետք է խոսենք միայն թիմի մասին, ոչ թե անհատների: Նոան դեռ շատ պիտի աշխատի: Ես կորոշեմ, թե երբ նա կխաղա»,- ասել է Կոնտեն:

Նիդերլանդցին 2025/26 մրցաշրջանում մեկնարկային կազմում չի հայտնվել ու խաղացել է 110 րոպե:

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ