«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը սոցցանցերում լուսանկար է հրապարակել հենակներով և պաշտպանիչ հատուկ կոշիկով ու գրել. «Ես կվերադառնամ»։
Նորվեգացի ֆուտբոլիստը «Բորնմութի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում (1-2) ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի վերջնամասի մեծ հատվածը։


