Logo

«Ես կպայքարեմ գոտու համար, քանի որ Ծառուկյանին կհանեն պայքարից». Մոյկանոյի` դեկտեմբերի 28-ի հայտարարությունը

23:23 / 17.01.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի տիտղոսի նոր հավակնորդ, բրազիլացի մարտիկ Ռենատո Մոյկանոն, որը գոտու մենամարտում փոխարինել է Արման Ծառուկյանին, տեղի ունեցողի մասին ակնարկել է դեռ դեկտեմբերի 28-ին տված հարցազրույցում, հաղորդում է RINGSIDE24-ը:

«Ես Մախաչևի տեխնիկային պատասխանելու միջոցներ ունեմ, գիտեմ, թե նա ինչ է անելու օկտագոնում։ Նրան հաղթելը ժամանակի հարց է։ Ես գիտեմ, որ մարդիկ ինձ չեն հավատում, բայց ես չեմ անհանգստանում:

Հունվարի 19-ին իմ մրցակիցը Դարիուշը չի լինի. ես կպայքարեմ գոտու համար, որովհետև Ծառուկյանին կհանեն պայքարից: Դրա համար են մեզ հիմնական քարտում դրել: Ես պատրաստ եմ»,- ասել է Մոյկանոն Show Me The Money յութուբյան ալիքին:

Հիշեցնենք, որ 28-ամյա հայ մարտիկը մեջքի վնասվածքի պատճառով չի կարող մենամարտել թեթև քաշային կարգի տիտղոսի համար: 

Գործող չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևը հունվարի 19-ին Լոս Անջելեսում տիտղոսը կփորձի պաշտպանել Մոյկանոյի դեմ մենամարտում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ