Logo

«Ես ձեզանից մեկն եմ». Կապառոսը ոգևորում է հավաքականի ֆուտբոլիստներին կարևոր խաղերից առաջ (տեսանյութ)

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 18.11.2020Հայկական ֆուտբոլ
126140801 10164657683380247 5751969041595234652 o 1 - «Ես ձեզանից մեկն եմ». Կապառոսը ոգևորում է հավաքականի ֆուտբոլիստներին կարևոր խաղերից առաջ (տեսանյութ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:35

-

-

Համացանցում տեսանյութ է շրջանառվում, որում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ոգևորիչ խոսքեր է ասում ազգային ընտրանու ֆուտբոլիստներին Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք խաղերին ընդառաջ հավաքի ժամանակ։

«Ուզում եմ ասել, որ ես ձեզանից մեկն եմ։ Մենք փորձում ենք մտնել ձեր իրավիճակի մեջ։ Գիտեմ, որ շատ բարդ է։ Հիմա դժվար է մարզվել։ Մոտիվացված լինելը շատ դժվար է, քանի որ մտքերով ուրիշ տեղում ենք։ Բայց պետք է փորձենք ջանքեր գործադրել ու պաշտպանել մեր ազգային հավաքականի գույները։ Հենց այս գաղափարը պետք է մոտիվացիայի առիթ լինի։ Պետք է աստիճանաբար մտնենք աշխատանքի դինամիկայի մեջ»,-ասում է իսպանացի մազիչը։

Հայաստանի հավաքականը միավորների քանակը հասցրել է 8-ի և Ազգերի լիգայի գավաթի խաղարկության C լիգայի 2-րդ խմբում 8 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանին ունի 9 միավոր։

Էվոլյուցիայի նախաշեմին. Ինչքանով է կարևոր հաղթել Հյուսիսային Մակեդոնիային

Տեսանյութը՝ AFF-ի VK էջից

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ