Logo

«Չեմ ասում, թե Նիկոյի գործարքը տեղի չի ունենա, բայց գործընթացը կանգ է առել». իսպանացի լրագրող

19:58 / 30.06.2025Ֆուտբոլ
null

Mundo Deportivo-ի լրագրող Ֆեռնանդո Պոլոն խոսել է Բիլբաոյի «Աթլետիկի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Նիկո Ուիլյամսի` կատալոնական «Բարսելոնա» հնարավոր տրանսֆերի շուրջ զարգացումների մասին:

«Չեմ ասում, թե Նիկոյի գործարքը տեղի չի ունենա, բայց գործընթացը կանգ է առել։ Այն այնքան հարթ չի ընթանում, որքան մի քանի օր առաջ էր:

Ես չեմ կարծում, թե խոսքը հրաժարագնի վճարման մասին է։ Կան ասպեկտներ, որոնք թղթի վրա տարբեր են թվում»,- ասել է Պոլոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուիլյամսն իր տրանսֆերի գրանցման համար հստակ երաշխիք է ուզում «Բարսելոնայից»: Նաև նշվում էր` «Բարսելոնան» Նիկոյին վստահեցրել է, որ ակումբի ֆինանսական վիճակը բարելավվել է, և Օլմոյի ու Վիկտորի պատմությունը չի կրկնվի, սակայն դա վստահություն չի ներշնչում «Աթլետիկի» ֆուտբոլիստին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ