Logo

Հայաստանը 3-րդ մեդալն ապահովեց Թուրքիայում

Հեղինակ
FastNews
17:39 / 16.08.2022• Բռնցքամարտ
Հայաստան- ԵԱ

Թուրքիայի Էրզրում քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 5-րդ մրցումային օրվա առաջին մենամարտը հաղթական էր Հայաստանի թիմի համար։ 

40 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը 1/4 եզրափակիչում վստահ հաղթանակ է տարել Իսրայելը ներկայացնող Արթուր Պրոհվնեսկու նկատմամբ։ Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սանը տեխնիկապես և տակտիկապես գրագետ մենամարտ է անցկացրել և հաղթել 5։0 հաշվով, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճելու շնորհիվ Դովլաթբեկյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։ Նա պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթել էր ադրբեջանցի մարզիկին։

Ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը և 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։

Եվրոպայի առաջնության Հայաստանի թիմի կազմում մասնակցում են 15 տղա և 5 աղջիկ: 
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ