Logo

Երվանդ Մկրտչյանը Ստամբուլում գերազանցել է երկու թուրք մրցակիցներին և նվաճել ոսկե մեդալ

22:04 / 10.02.2024Աթլետիկա
null

Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

Գյումրեցի մարզիկը լավագույն արդյունքն է գրանցել 1500 մետր մրցատարածությունում՝ գերազանցելով երկու թուրք մրցակիցներին, որոնք զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը:

Աթլետիկայի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ: Հավաքականի կազմում ընդգրկված են նաև եռացատկորդներ Լևոն Աղասյանն ու Գոռ Հովակիմյանը, վազորդներ Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և Գոռ Բեգլարյանը:

Ֆոտո՝ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ