Logo

Երրորդ ֆուտբոլիստը, որը «Ռեալում» նվաճում է «Ոսկե խաղակոշիկը»

18:10 / 31.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն 2024/25 մրցաշրջանում ցուցադրած ֆենոմենալ արդյունավետության համար պարգևատրվել է եվրոպական «Ոսկե խաղակոշիկով», տեղեկացնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։

Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին խփել է 44 գոլ, որոնցից 31-ը՝ Լա լիգայում։

Մբապեին մրցանակը հանձնել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, որը շնորհակալություն է հայտնել Կիլիանին գերարդյունավետ ֆուտբոլ ցուցադրելու համար։

Նախկինում «Ռեալում» «Ոսկե խաղակոշիկ» նվաճել էին միայն Ուգո Սանչեսն ու Կրիշտիանու Ռոնալդուն։

«Հույս ունեմ, որ կրկին կդառնամ «Ոսկե խաղակոշիկի» հաղթող»,- ասել է Կիլիան Մբապեն։

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ