Logo

Երրորդ Եվրոն անընդմեջ գործող չեմպիոնը պարտվում է 1/8 եզրափակիչում

22:36 / 29.06.2024Ֆուտբոլ
null

Երրորդ Եվրոն անընդմեջ մրցաշարի գործող չեմպիոնը պայքարից դուրս է մնում 1/8 եզրափակիչից, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:

Եվրո-2016-ում այդ ժամանակվա գործող չեմպիոն Իսպանիան 1/8 եզրափակիչում 0-2 հաշվով պարտվել էր Իտալիային, Եվրո-2020-ում Պորտուգալիան նույն փուլում 0-1 հաշվով զիջել էր Բելգիային (Եվրո-2020-ն անցկացվել է 2021թ.-ին), Եվրո-2024-ում էլ փլեյ-օֆֆի մեկնարկից պայքարից դուրս մնաց գործող չեմպիոն Իտալիան, որը 0-2 հաշվով զիջեց Շվեյցարիայի հավաքականին:

Շվեյցարացիները Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում կմրցեն Անգլիա - Սլովակիա զույգի հաղթողի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ