Բիլբաոյի «Աթլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Իսպանիայի Լա լիգայում 500-րդ հանդիպումն է անցկացրել, հայտնում է Opta-ն:
59-ամյա մարզիչը տարել է 238 հաղթանակ, կրել 140 պարտություն և գրանցել 122 ոչ-ոքի: Անցկացրած 500 հանդիպումներում Վալվերդեի թիմը խփել է 821 գոլ, բաց թողել՝ 587։
Վալվերդեն Լա լիգայում անցկացրած խաղերի քանակով զբաղեցնում է 7-րդ տեղը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում «Աթլետիկը» 2։0 հաշվով հաղթել էր «Սևիլիային»։