Լոնդոնի «Չելսին» ակտիվորեն աշխատում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ձախ պաշտպան ձեռք բերելու ուղղությամբ։
Անգլիական գրանդի ուշադրության կենտրոնում են «Ինտերի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Դիմարկոն և «Միլանի» ներկայացուցիչ Տեո Էրնանդեսը,- այս մասին հայտնում է Calcio Mercato-ն։
25-ամյա Տեո Էրնանդեսի գործող պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Էրնանդեսը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Ա Սերիայի հինգ հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։
25-ամյա Ֆեդերիկո Դիմարկոյի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ նույնպես լրանում է 2026 թվականի ամռանը։ Դիմարկոն «Ներաձուրիի» կազմում մասնակցել է 105 հանդիպման, խփել 9 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։