Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը The Guardian-ի կողմից ճանաչվել է 2023 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:
Նորվեգացին առաջին տեղն է զբաղեցրել 218 փորձագետից բաղկացած քվեարկության արդյունքում:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 27-րդն է:
Քվեարկությանը մասնակցել են նախկին ֆուտբոլիստներ ու մարզիչներ, ինչպես նաև լրագրողներ։
The Guardian-ի կողմից կազմված տասնյակն այսպիսի տեսք ունի.
1. Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի)
2. Ջուդ Բելինգեմ (Ռեալ Մադրիդ)
3. Կիլիան Մբապե (ՊՍԺ)
4. Հարի Քեյն (Բավարիա)
5. Ռոդրի (Մանչեսթեր Սիթի)
6. Վինիսիուս Ժունյոր (Ռեալ Մադրիդ)
7. Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ)
8. Կևին դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի)
9. Վիկտոր Օսիմհեն (Նապոլի)
10. Լիոնել Մեսի (Ինտեր Մայամի)