Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը վնասվածք է ստացել Նորվեգիայի հավաքականի կազմում անցկացրած մարզման ժամանակ, գրում է Sky Sports-ը։
Մարտի 19-ի մարզումը Հոլանդը կիսատ է թողել։ 23-ամյա ֆուտբոլիստը կաղալով լքել խաղադաշտը և այլևս չի վերադարձել։
Հոլանդը 2023/24 մրցաշրջանում ոտնաթաթի վնասվածքի պատճառով բաց է թողել արդեն 13 հանդիպում։
«Մանչեսթեր Սիթին» մարտի 31-ին Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում ընդունելու է մրցաշարային աղյուսակի առաջատար Լոնդոնի «Արսենալին»։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն այժմ ունի 63, իսկ «Արսենալը` 64 միավոր։ 63 միավոր ունի նաև երկրորդ տեղը զբաղեցնող «Լիվերպուլը»։
Նորվեգիայի հավաքականը մարտի 22-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Չեխիայի, իսկ մարտի 26-ին` Սլովակիայի թիմի հետ։ Երկու խաղերն էլ կայանալու են Օսլոյում։


