Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը չի մասնակցի իսպանական «Սևիլիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղին։ Այդ մասին հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։
«Հոլանդն ավելի լավ է զգում իրեն, եթե համեմատենք հանգստյան օրերի հետ։ Սակայն նա դեռ պատրաստ չէ 100 տոկոսով։ Չենք ցանկանում ռիսկի դիմել։ Հուսով եմ՝ նա պատրաստ կլինի «Փուլհեմի» դեմ խաղին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հոլանդը վնասվածքի պատճառով բաց էր թողել նաև «Լեսթերի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ տուրի հանդիպումը (1:0)։ Նա վնասվածք էր ստացել իր նախկին ակումբ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում և փոխարինվել ընդմիջմանը։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա նորվեգացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 16 հանդիպում ու դարձել 22 գոլի հեղինակ։