Logo

Էրլինգ Հոլանդը՝ ԱՊԼ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ

00:45 / 30.08.2023Ֆուտբոլ
Հոլանդ-լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն Անգլիայի պրոֆեսիոնալի ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) վարկածով ճանաչվել է Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Քվեարկությանը մասնակցել են Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստները: 23-ամյա նորվեգացին գերազանցել է «Արսենալի» ֆուտբոլիստներ Բուկայո Սակային ու Մարտին Էդեգորին, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեին, Լոնդոնի «Տոտենհեմից» Մյունխենի «Բավարիա» տեղափոխված Հարի Քեյնին և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը:

Հիշեցնենք, որ Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում նորամուտի մրցաշրջանում անցկացրած 53 խաղում խփել էր 52 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: Նա Խոսեպ Գվարդիոլայի թիմին օգնել էր հաղթել Պրեմիեր լիգայում, Անգլիայի գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում՝ ձևակերպելով թրեբլ:

Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Դարպասապահ․ Աարոն Ռեմսդեյլ («Արսենալ»)։

Պաշտպաններ․ Կիրան Տրիպիեր («Նյուքասլ»), Ջոն Սթոունզ, Ռուբեն Դիաշ (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Ուիլյամ Սալիբա («Արսենալ»):

Կիսապաշտպաններ․ Կևին դե Բրույնե, Ռոդրի (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Մարտին Էդեգոր («Արսենալ»):

Հարձակվողներ․ Բուկայո Սակա («Արսենալ»), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյն («Տոտենհեմ»/«Բավարիա»):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ