Logo

Էրլինգ Հոլանդն ու «Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր են կնքել

12:31 / 17.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Էրլինգ Հոլանդը երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ, տեղեկացնում է Դավիդ Օրնշտեյնը

Կողմերի միջև նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2034 թվականի հունիսի 30-ը: Նորվեգացին նոր պայմանագրով դարձել է «Մանչեսթեր Սիթիի» պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: 

Նրա հրաժարագնի մասին կետն ուժի մեջ է մտնելու 2029 թվականին: 

24-ամյա հարձակվողը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 21 խաղում խփել է 16 գոլ ու կատարել է 1 արդյունավետ փոխանցում:


Թարմացված է, 17.01.2025թ., 13:15

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատել է, որ երկարաձգել է պայմանագրի ժամկետն Էրլինգ Հոլանդի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ