Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է հայտնի Clash of Clans հեռախոսային խաղի գործընկերը: Նորվեգացու կերպարով խաղի նոր տարբերակը հասանելի կլինի մայիսի 1-ից: Խաղի նոր տարբերակի մասին տեսանյութ է հրապարակվել:
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի գործող չեմպիոնի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, դարձել 32 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: