Իտալիայի փոխչեմպիոն «Միլանն» Ա Սերիայի 24-րդ տուրում հյուրընկալվեց «Էմպոլիին» և հաղթեց 2-0 հաշվով:
Միլանյան գրանդում առաջին գոլը խփեց մեքսիկացի հարձակվող Սանտիագո Խիմենեսը, մեկ անգամ էլ դարպասի գրավմամբ աչքի ընկավ պորտուգալացի վինգեր Ռաֆայել Լեաուն:
55-րդ րոպեին «Միլանից» կարմիր քարտ ստացավ պաշտպան Ֆիկայո Տոմորին, իսկ 10 րոպե անց «Էմպոլիից» հեռացվեց Լուկա Մարիանուչին:
Սերժիու Կոնսեյսաուի գլխավորած թիմը 38 միավորով 7-րդն է, «Էմպոլին»` 21 միավորով 16-րդը:
Իտալիայի Ա Սերիա, 24-րդ տուր
«Էմպոլի» - «Միլան»` 0-2
Ռաֆայել Լեաու, 68, Սանտիագո Խիմենես, 76
Հեռացումներ` Ֆիկայո Տոմորի, 55 («Միլան»), Լուկա Մարիանուչի, 65 («Էմպոլի»)
Ա Սերիայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):