Logo

Երկու թոփ ակումբ հետաքրքրված է Սանչոյի ծառայություններով

20:20 / 20.10.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն կարիերան կարող է շարունակել այլ ակումբում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Վերջերս ֆուտբոլիստի հարաբերությունները վատթարացել են գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։ Նշվում է, որ Սանչոն ելույթները կշարունակի անգլիական գրանդում այն դեպքում, եթե ներողություն խնդրի հոլանդացի մասնագետից։

Սանչոյի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը» և Դորտմունդի «Բորուսիան», որտեղից էլ Սանչոն 2021 թվականին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ «Մեղուները» ցանկանում են ձմռանը վարձակալել 23-ամյա ֆուտբոլիստին։ Անգլիացին առայժմ զրկված է ՄՅՈՒ-ի գլխավոր թիմի մարզումներին և այլ միջոցառումներին մասնակցելու հնարավորությունից։

Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է երեք հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա