Logo

Երկու տարբեր խաղակեսեր. «Փյունիկը» հաղթեց և կրկին ամրապնդվեց առաջին տեղում

16:09 / 29.10.2023Հայկական ֆուտբոլ
Փյունիկ-Վեստ Արմենիա

Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Փյունիկը» 3:2 հաշվով արտագնա հաղթանակի հասավ հետնպահներից «Վեստ Արմենիայի» նկատմամբ:

Առաջին խաղակեսն անցավ Եղիշե Մելիքյանի թիմի մեծ առավելությամբ: Հանդիպման հաշիվը բացեց Սեմ Հենդրիկսը: Նիդերլանդցին երկրորդ անընդմեջ խաղում աչքի ընկավ երևանցիների կազմում: Ընդիմիջումից առաջ Հովհաննես Հարությունյանը 11-մետրանոց հարվածով կրկնապատկեց Հայաստանի 15-ակի չեմպիոնի առավելությունը:

Երկրորդ խաղակեսը «Վեստ Արմենիան» սկսեց խփած գոլով: Հյուրերի պաշպանության սխալից օգտվեց Անդրե Մենսալաոն: Հանդիպման վերջնամասում թիմերը փոխանակվեցին մեկական գոլերով: Փոխարինման մտած Խամես Սանթոսը «Փյունիկի» երրորդ գոլը խփեց, իսկ քիչ անց Զախար Տարասենկոն հաշիվը դարձրեց 2:3:

«Փյունիկը» վաստակեց 36 միավոր և երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիային» կրկին գերազանցում է 7 միավորով: «Վեստ Արմենիան» չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց և 7 միավորով 9-րդ տեղում է:

Հայաստանի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր

«Վեստ Արմենիա» - «Փյունիկ»՝ 2:3

Անդրե Մենսալաո, 47, Զախար Տարասենկո, 90 - Սեմ Հենդրիկս, 17, Հովհաննես Հարությունյան, 45+1, Խամես Սանթոս, 88

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ