Logo

Տրիատլոնի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը դժբախտ պատահարի հետևանքով մահացել է

17:44 / 12.05.2024Աթլետիկա
null

Տրիատլոնի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Սիսոևը դժբախտ պատահարի հետևանքով մահացել է:

Մայիսի 12-ին Երևանի ժամանակով 11:30-ի սահմաններում, 43-ամյա Սիսոևը Ստարոտիտարովսկայում մեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել բեռնատարի:

Սիսոևը մինչև շտապօգնության ժամանելը ստացած ծանր վնասվածքներից մահացել է։ Նրա 22-ամյա ուղևորը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է։

Սիսոևը 2004 թվականի Աթենքի և 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի մասնակից է (տրիատլոնում): Նա 2005 թվականին դարձել է տրիատլոնի Ռուսաստանի չեմպիոն, 2007 թվականին հաղթել է Եվրոպայի գավաթի խաղարկությունում:

Սիսոևը 2017 թվականից էր գլխավորում տրիատլոնի Ռուսաստանի հավաքականը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա