Logo

Երկու նորեկ. Իտալիայի հավաքականի հայտացուցակը

15:55 / 04.10.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հրապարակել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հաջորդ հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։

«Սկուադրա աձուրիից» առաջին անգամ հրավեր ստացել են «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Հանս Նիկոլուսի-Կավիլյան և «Բոլոնիայի» վինգեր Նիկոլո Կամբիյագին։

Իտալացիներն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի I խմբում հոկտեմբերի 11-ին մրցակցի դաշտում կհանդիպեն Էստոնիայի թիմին, իսկ հոկտեմբերի 14-ին Ուդինեում կմրցեն Իսրայելի հավաքականի դեմ։

Իտալիայի ազգային հավաքականի հայտացուցակը՝

Դարպասապահներ․ Մարկո Կառնեսեկի («Ատալանտա»), Ջանլուիջի Դոնարումա («Մանչեսթեր Սիթի»), Ալեքս Մերետ («Նապոլի»), Գիլիելմո Վիկարիո («Տոտենհեմ»)։

Պաշտպաններ՝ Ալեսանդրո Բաստոնի, Ֆեդերիկո Դիմարկո (երկուսն էլ՝ «Ինտեր»), Ռիկարդո Կալաֆյորի («Արսենալ»), Անդրեա Կամբյազո («Յուվենտուս), Դիեգո Կոպոլա («Բրայթոն»), Ջովանի Դի Լորենցո («Նապոլի»), Մատեո Գաբիա («Միլան»), Ջանլուկա Մանչինի («Ռոմա»), Դեսթինի Ուդոգի («Տոտենհեմ»)։

Կիսապաշտպաններ՝ Նիկոլո Բարելա, Դավիդե Ֆրատեզի (երկուսն էլ՝ «Ինտեր»), Բրայան Քրիստանտե («Ռոմա»), Մանուել Լոկատելի («Յուվենտուս), Հանս Նիկոլուսի-Կավիլյա («Ֆիորենտինա»), Սանդրո Տոնալի («Նյուքասլ»)։

Հարձակվողներ՝ Նիկոլո Կամբյագի, Ռիկարդո Օրսոլինի (երկուսն էլ` «Բոլոնիա»), Ֆրանչեսկո Էսպոզիտո («Ինտեր»), Մոյզե Քին («Ֆիորենտինա»), Մատեո Պոլիտանո («Նապոլի»), Ջակոմո Ռասպադորի («Աթլետիկո Մադրիդ»), Մատեո Ռետեգի («Ալ Քադիսիա»), Մատիա Ձականի («Լացիո»)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ