Logo

Երկու նոկաուտ. UFC-ում տիտղոսային երկու մենամարտ է կայացել

12:50 / 12.11.2023Խառը մենամարտեր
null

Նյու-Յորքում կայացել է UFC 295-ը, որի շրջանակում օկտագոնում չեմպիոնական մենամարտեր են կայացել:

Կիսածանր քաշային կարգում Ալեքս Պերեյրան նոկաուտի է ենթարկել Իրժի Պրոխազկային: Պերեյրան ընդամենը երկրորդ մենամարտն անցկացրեց կիսածանր քաշային կարգում: Հուլիսին նա հաղթել էր Յան Բլախովիչին:

Նյու-Յորքում կայացել է նաև ծանր քաշային կարգում ժամանակավոր չեմպիոնական գոտու համար մենամարտը: Թոմ Ասպինալն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Սերգեյ Պավլովիչին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա