Դրաման Սալուն և Թեմուր Ջիկիան հեռացել են Երևանի «Ուրարտուից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Սալուի պայմանագիրն ավարտվել է և կողմերը որոշել են չերակաձգել այն, իսկ Ջիկիան երևանյան ակումբում հանդես էր գալիս վարձակալությամբ։ Ֆուտբոլիստները 2023 թվականի ձմռանն էին միացել «Ուրարտուին», որի կազմում 2022/23 մրցաշրջանում դարձել են Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։
Ռուս ֆուտբոլիստն «Ուրարտուում» անցկացրել է 33 հանդիպում և խփել 15 գոլ, իսկ Բուրկինա Ֆասոն ներկայացնող Սալուն 50 խաղում դարձել 3 գոլի հեղինակ։