Logo

Երկու գոլ ավելացված ժամանակում. «Միլանի» քամբեքը

17:43 / 26.01.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի փոխչեմպիոն «Միլանն» Ա Սերիայի 22-րդ տուրում ընդունեց «Պարմային» և տպավորիչ քամբեք կատարեց:

Սերժիու Կոնսեյսաուի թիմը մինչև ավելացված ժամանակը պարտվում էր 1-2 հաշվով, սակայն ավելացված ժամանակի նախ՝ 2-րդ րոպեին Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը խփեց պատասխան գոլը, հետո՝ երեք րոպե անց, նիգերիացի հարձակվող Սամուել Չուկվեզեն հաղթանակ կորզեց «Միլանի» համար` 3-2:

«Միլանը» 34 միավորով 6-րդն է, «Պարման»` 20 միավորով 16-րդը:

Իտալիայի Ա Սերիա, 22-րդ տուր

«Միլան» - «Պարմա»` 3-2 (տեսանյութ)

Քրիստիան Պուլիշիչ, 38 (11մ), Տիջանի Ռեյնդերս, 90+2, Սամուել Չուկվեզե, 90+5 - Մատեո Կանսելյերի, 24, Էնրիկո Դել Պրատո, 80

Ա Սերիայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ