Logo

Երկու ֆուտբոլիստ հեռացել է «Վանից»

20:14 / 26.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Վանը» հայտարարել է ևս երկու ֆուտբոլիստի հեռանալու մասին:

Չարենցավանի ակումբից հեռացել են ռուս կիսապաշտպան Պավել Գորելովը և ղազախ հարձակվող Դանիլ Անկուդինովը:

Գորելովը նախորդ տարվա հուլիսից վարձավճարով էր խաղում «Վանում», 20-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է ռուսական «Ռոստովի» երիտասարդական թիմ:

Անկուդինովն այս տարվա փետրվարից էր վարձավճարով խաղում հայկական ակումբ, հարձակվողը վերադարձել է Տիրասպոլի «Շերիֆ»:

Գորելովը «Վանի» կազմում մասնակցել էր 36 հանդիպման, դարձել երեք գոլի հեղինակ, Անկուդինովն անցկացրած 17 խաղում խփել էր չորս գոլ և կատարել երկու ասիստ:

Ֆոտո՝ «Վանի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ