Logo

Երկու ֆուտբոլիստ է հեռացել «Նոայից» (ֆոտո)

11:30 / 15.12.2022Fastex Պրեմիեր լիգա
Պաշտոնական
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հետնապահ «Նոան» հայտարարել է երկու ֆուտբոլիստի հեռանալու մասին:

Սպառվել է դարպասապահ Վարդան Շահատունու պայմանագրի ժամկետը: Կիսապաշտպան Արմեն Նահապետյանն էլ ակումբի հետ երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը:

Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, մաղթել հաջողություններ հետագա կարիերայում:

Հիշեցնենք, որ Շահատունին հունվարից էր խաղում «Նոայում», որի դարպասը բոլոր մրցաշարերում պաշտպանել էր 13 անգամ, բաց թողել 25 գոլ:

Նահապետյանը հուլիսին էր միացել Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմին, որի կազմում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել էր 8 հանդիպում, գոլի կամ ասիստի հեղինակ չէր դարձել:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ