Logo

Երկու ակումբ հետաքրքրված է Էդերսոնի ծառայություններով

12:52 / 25.05.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կամ «Ալ Իթիհադի» կազմում։

CaughtOffside-ը գրում է, որ երկու ակումբներն էլ հետաքրքրված են բրազիլացի դարպասապահի ծառայություններով։

Ըստ աղբյուրի` «Մանչեսթեր Սիթին» պատրաստ կլինի բաժանվել ակումբի հիմնական դարպասապահից, եթե նրա տրանսֆերի համար առաջարկեն 40-45 միլիոն եվրո։

Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն նույնպես հայտնել է` կա հավանականություն, որ 30-ամյա դարպասապահը 2024 թ. ամռանը կլքի Անգլիայի չեմպիոնի կազմը։

Էդերսոնը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թ. հուլիսից` 332 խաղում դարպասը 155 անգամ պահելով անառիկ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ