Logo

Երկրպագուները Սպերցյանին ճանաչել են «Կրասնոդարի» մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

23:06 / 25.06.2023Ֆուտբոլ
Էդուարդ Սպերցյան-21

Ռուսական «Կրասնոդարի» երկրպագուները երկրորդ մրցաշրջանն անընդմեջ Էդուարդ Սպերցյանին ճանաչել են թիմի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Քվեարկության արդյունքում Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպանը ստացել է ձայների 48,78 տոկոսը: Երկրորդ տեղը զբաղեցրել է կոլումբիացի ռմբարկու Ջոն Կորդոբան (19 տոկոս): Լավագույն եռյակը եզրափակել է ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը:

Հիշեցնենք, որ 2022թ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում ավարտված մրցաշրջանում անցկացրած 41 խաղում դարձել էր 14 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված են իտալական ու գերմանական ակումբներ, սակայն գլխավոր հավակնորդն Ամստերդամի «Այաքսն է»:

Transfermarkt-ը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: Ավելի վաղ Էդուարդ Սպերցյանը 12 գոլային փոխանցմամբ ճանաչվել էր Ռուսաստանի ավարտված առաջնության լավագույն ասիստենտ ու լավագույն կիսապաշտպան: Նա նաև ՌՊԼ-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում էր ընդգրկվել երկրպագուների ու Transfermarkt-ի վարկածով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ