Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի վրա տրիբունայից երկրպագու է ցատկել Վրաստանի հավաքականի դեմ Եվրո-2024-ի երրորդ տուրի խաղից հետո (տեսանյութ)։ Անվտանգության աշխատակիցներն անմիջապես կանգնեցրել են կարգազանց երկրպագուին, իսկ Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվողն ուղևորվել է հանդերձարան։
Այդ խաղում Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում խաղացել էր 66 րոպե։ Եվրոպայի առաջնությունում նորամուտը նշող Վրաստանի հավաքականը սենսացիոն հաղթանակ էր տարել 2-0 հաշվով ու խմբում երրորդ տեղով դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի Իսպանիան։ Պորտուգալիան ժամկետից շուտ հաղթել էր F խմբում, իսկ փլեյ-օֆֆում պայքարը կսկսի սլովենացիների դեմ խաղով։
Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայում առաջին անգամ չկարողացավ գոլ խփել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության խմբային փուլում։ Նախորդ 10 մեծ մրցաշարերում նա դարձել էր գոլի հեղինակ։
Un supporter a tenté de se jeter sur Cristiano Ronaldo après le match entre la Géorgie et le Portugal 😳 pic.twitter.com/A4pAxTrage
— Vibes Foot (@VibesFoot) June 27, 2024


