«Երկաթե մարդը» (Iron Man), «Երբ Հարին հանդիպեց Սալիին» (When Harry Met Sally) ֆիլմերը և «Ջրահարսը» (The Little Mermaid) մուլտֆիլմն ընդգրկվել են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի ֆիլմերի ազգային ռեեստրում, հայտնում է People-ը։
Ցանկը համալրվել է ևս 25 ֆիլմով, այդ թվում՝ Սթիվեն Քինգի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Քերին» (1976թ.)։
2020 թվականին ԱՄՆ Ֆիլմերի պահպանության ազգային խորհուրդը 25 ֆիլմ է ավելացրել Կոնգրեսի գրադարանի ռեեստրում, որոնք կպահպանվեն որպես ազգային հարստություն։
1989 թվականից ազգային ռեեստրում ներառվում են «մշակութային, պատմական կամ գեղագիտական նշանակության» ճանաչված ժապավեններ, որոնք ցուցակագրվելու պահին պետք է լինեն առնվազն 10 տարեկան: Ռեեստրում կա 800 ֆիլմ։


