Էրիթրեայի ազգային հավաքականը 7 տարվա ընդմիջումից հետո պաշտոնական խաղ կանցկացնի` մասնակցելով 2027 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության որակավորման փուլին, հայտարարել է Էրիթրեայի ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի նախագահ Վելդեհայմանոտ Անդեմարիամը:
«Ես կարող եմ հաստատել, որ մենք գրանցվել ենք 2027 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլին և կարծում եմ, որ մենք կունենանք ուժեղ թիմ, քանի որ մեր ֆուտբոլիստներից շատերը ներկայումս խաղում են Աֆրիկայից դուրս։
Մենք դրական քննարկումներ ենք ունեցել կառավարության հետ և այժմ պատրաստ ենք մասնակցել 2027 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլին»,- հայտարարել է պաշտոնյան:
Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլը կսկսվի 2026 թվականի մարտին, իսկ մրցաշարը կանցկաացվի հաջորդ տարի Քենիայում, Տանզանիայում և Ուգանդայում։


