Բրազիլացի թենիսիստ, աշխարհի 145-րդ ռակետ Ժոաո Ֆոնսեկան շնորհակալություն է հայտնել կարիերան ավարտած լեգենդար իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալին երիտասարդների տարվա Ամփոփիչ մրցաշարի վճռորոշ մրցախաղին ներկա գտնվելու համար։
«Նրա ներկայությունը զարմանալի էր։ Հուսով եմ՝ ապագայում կլինեմ Նադալի նման։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան այստեղ լինելու համար, նա իսկական լեգենդ է»,- խաղից հետո ասել է Ֆոնսեկան, որի խոսքը մեջբերում է ATP-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Ջիդայում (Սաուդյան Արաբիա) կայացած եզրափակիչում Ֆոնսեկան հաղթել է աշխարհի 122-րդ ռակետ, ամերիկացի Լեհներ Թինին։ Մրցախաղն ավարտվել է 2-4, 4-3, 4-0, 4-2 հաշվով։
Երիտասարդների տարվա Ամփոփիչ մրցաշարին մասնակցել են ATP-ի վարկանիշային աղյուսակի մինչև 20 տարեկան լավագույն 8 թենիսիստները: