Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց ևս 2 մեդալ:
Երիտասարդական մրցաշարի 71 կգ քաշային կարգի տղաների մրցապայքարում Տիգրան Կարապետյանը երկամարտի 321 կգ (145+176) արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Նարեկ Գրիգորյանը` երկամարտի 318 կգ (143+175) արդյունքով փոխչեմպիոն:
Կարապետյանը պոկում և հրում վարժություններում ևս ոսկե մեդալ նվաճեց, Գրիգորյանը` արծաթե: Ի դեպ, հայ ծանրորդները միասին 11 հաջող մոտեցում կատարեցին, միայն Գրիգորյանի` հրում վարժության վերջին փորձը հաջող չէր:
Կարապետյանը նաև պոկում, հրում վարժություններում ու երկամարտում սահմանեց երիտասարդական ռեկորդներ:
Կարդացեք նաև`


