Logo

Երիտասարդական ԵԱ. Սերգեյ Սարգսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:52 / 17.08.2022• Ըմբշամարտ
Սերգեյ Սարգսյան-ԵԱ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սերգեյ Սարգսյանը (92 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։

Հայաստանի ներկայացուցիչը բրոնզե մեդալը վիճարկեց ամերիկացի Ջեքսոն Բրայանտ Սմիթի հետ և վստահ հաղթանակ տարավ 12-2 հաշվով։ 

Նախօրեին 3 հաղթանակ տանելուց հետո հայ ըմբիշը կիսաեզրափակիչում պարտվել էր վրացի Անդրո Մարգիշվիլիին։ 

Սերգեյ Սարգսյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից՝ 8-3 հաշվով առավելության հասնելով թուրք Յիլդիրայ Պալայի նկատմամբ։ 1/8 եզրափակիչում նա ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթել էր ուզբեկ Ռավշանբեկ Ջումաբոևին, իսկ երրորդ գոտեմարտում վստահ հաղթանակ էր տարել մեքսիկացի Խուան Իտուրիզա Ռուիզի նկատմամբ՝ 11-1։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն ԱԱ-ում ելույթն ավարտեց մեկ արծաթե ու մեկ բրոնզե մեդալով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին Հայաստանի թիմին առաջին մեդալը պարգևել էր 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը, որը եզրափակիչում 0-5 հաշվով պարտվել էր իրանցի Սոբհան Յարիին և նվաճել էր արծաթե մեդալ: 

Օգոստոսի 16-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվել էր 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը, իսկ Հայկ Աբրահամյանն (61 կգ) ու Գուրգեն Սիմոնյանն (86 կգ) չէին կարողացել օգտվել բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունից՝ պարտվելով սփոփիչ գոտեմարտերում:

Սոֆիայում մրցագորգ էին դուրս եկել նաև Հարություն Հովհաննիսյանը (57 կգ), Արթուր Սարդարյանը (65 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ), որոնք հաջողության չէին հասել։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ