Logo

Երիտասարդական ԵԱ. Լևիկ Միքայելյանը՝ փոխչեմպիոն

20:24 / 02.07.2023Ըմբշամարտ
Լևիկ Միքայելյան-2023

Հայաստանի ներկայացուցիչ Լևիկ Միքայելյանը (61 կգ) Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչում 0-2 հաշվով պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ջեյհուն Ալահվերդիին ու բավարարվեց արծաթե մեդալով:

Միքայելյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 12-1 հաշվով հաղթել էր գերմանացի Դարիո Դիտրիչին, իսկ քառորդ եզրափակիչում 11-0 հաշվով պարտության էր մատնել Սլովակիայի ներկայացուցիչ Ռոբերտ Մեսզառոսին: Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 19-9 հաշվով առավելության էր հասել ռումինացի Բենժամին Բոջեի նկատմամբ:

Ավելի վաղ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչներ Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) և Նարեկ Գրիգորյանն (79 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ԵԱ-ին մասնակցել էր 9 ըմբիշով, նվաճել 5 մեդալ ու չորրորդ տեղը գրավել թիմային հաշվարկում։ Յուրիկ Հովեյանը (63 կգ) դարձել էր Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Վիգեն Նազարյանը (87 կգ) և Սուրեն Աղաջանյանը (60 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Հոմերոս Առաքելյանը (55 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ