Ռումինիայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի թիմի 9 ներկայացուցիչ նվաճել է եզրափակիչի ուղեգիր:
Կիսաեզրափակիչում հաղթանակներ են տարել Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Սպարտակ Նահապետյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ) և կպայքարեն ոսկե մեդալների համար:
Հիշեցնենք, որ մրցաշարը մեկնարկել է հուլիսի 19-ին և կավարտվի հուլիսի 31-ին:
Տեսանյութերը՝ ՀԲՖ մամուլի ծառայություն:


