Աննա Այվազյանը (50 կգ) ոսկե մեդալ նվաճեց Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացած սամբոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
19-ամյա հայ մարզուհին եզրափակիչում 6-2 հաշվով հաղթեց ռուս Մարիա Սոլդատենկոյին։ Մինչև եզրափակիչ հասնելն Այվազյանը հաղթել է մոլդովացի և իսրայելցի մրցակիցների:
Հայաստանի երիտասարդական հավաքականները Եվրոպայի առաջնությունում նվաճեցին ևս երեք մեդալ, բրոնզե մեդալակիր դարձան Անի Մարտիրոսյանը (54 կգ) և Մհեր Մելոյանը (58 կգ), փոխչեմպիոն՝ Սամվել Ղազարյանը (79 կգ):
Հիշեցնենք, որ նախորդ երկու օրերին Նովի Սադում պայքարի էին դուրս եկել մեծահասակները, Հայաստանի հավաքականները նվաճել են 1 ոսկե, չորսական արծաթե և բրոնզե մեդալ:


