Logo

Երիտասարդական ԵԱ. Եվս երկու հայ բռնցքամարտիկ դուրս եկավ եզրափակիչ

23:25 / 12.04.2024Բռնցքամարտ
null

Դավիթ Սիմոնյանը (92 կգ) և Միսակ Տեփանյանը (+92 կգ) նույնպես դուրս եկան Խորվաթիայում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ:

Եվրոպայի գործող չեմպիոն Սիմոնյանը կիսաեզրափակիչում 5-0 հաշվով հաղթեց ուկրաինացի Ռուսլան Պերեժլովին, Տեփանյանն էլ նույն հաշվով առավելության հասավ Լիտվայի ներկայացուցիչ Սեբաստիան Տրուչանովիչի նկատմամբ:

Արցախցի Էրիկ Առստամյաը (57 կգ) կիսաեզրափակիչում պարտվեց Ուկրաինան ներկայացնող Ռասուլ Գուլիևին և բավարարվեց բրոնզե մեդալով:

Ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել նաևԴավիթ Սաֆարյանը (51 կգ), Լուսիա Ավետիսյանն էլ (54 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ: Եզրափակիչները տեղի կունենան ապրիլի 14-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնության տղամարդկանց պայքարում Հայաստանը մասնակցում է 13, իսկ կանանց պայքարում՝ 3 բռնցքամարտիկով:

Ֆոտո՝ ՀԲՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ