Խորվաթիայում շարունակվող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը Հայաստանի համար հերթական մեդալն է ապահովել։
Սաֆարյանը քառորդ եզրափակիչում 5-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ IBA-ի դրոշի ներքո հանդես եկող Դանիլ Կակարոուի նկատմամբ, դուրս եկավ կիսաեզրափակիչ և նվաճելու է նվազագույնը բրոնզե մեդալ։
Ավելի վաղ հայ բռնցքամարտիկներից բրոնզե մեդալ էին ապահովել նաև Դավիթ Սիմոնյանը (91 կգ), Միսակ Տեպանյամը (+91 կգ) և Լուսիա Ավետիսյանը (54 կգ)։
Եվրոպայի երիտասարդական առաջնության տղամարդկանց պայքարում Հայաստանը մասնակցում է 13, իսկ կանանց պայքարում՝ 3 բռնցքամարտիկով:


