Ավագ տարիքի պատանիների աշխարհի չեմպիոն Ալբերտ Հարությունյանը (75 կգ) հաղթանակով մեկնարկեց Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
Հայ բռնցքամարտիկը կամային հաղթանակի հասավ մոլդովացի Իոն Անգելուսի նկատմամբ։ Առաջին ռաունդում մրցավարները 3-2 հաշվով առավելությունը տվեցին մրցակցին, բայց հաջորդ երկու ռաունդներում հայ մարզիկը ոչ մի շանս չտվեց մոլդովացուն և հաղթեց մենամարտում:
Հիշեցնենք, որ տղամարդկանց Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցում է 13 բռնցքամարտիկով:
Ֆոտո՝ ՀԲՖ մամուլի ծառայություն


