Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է երիտասարդական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին, երկրորդ և երրորդ փուլերի վիճակահանությունը:
«Փյունիկի» մինչև 18 տարեկանների թիմն առաջին փուլում կմրցի Մինսկի «Դինամոյի» հետ: Դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին բելառուսական ակումբի խաղադաշտում, իսկ պատասխան մրցավեճը՝ հոկտեմբերի 2-ին Երևանում:
Այս զույգի հաղթողին որակավորման երկրորդ փուլում սպասում է Խորվաթիան ներկայացնող Զագրեբի «Լոկոմոտիվան», այդ դիմակայության ուժեղագույնն էլ ուժերը կչափի «Ֆարուլ» - «Բելգրադ» զույգի հաղթողի հետ: