Logo

Երիտասարդական ԱԱ. Կարեն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 22.08.2021ՍՊՈՐՏ
Screenshot 1 24 - Երիտասարդական ԱԱ. Կարեն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր

Ուֆայում ավարտին է մոտենում հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

82 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչատրյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում 3-6 հաշվով զիջեց հոլանդացի մրցակցին՝ բավարարվելով արծաթե մեդալով:

Հիշեցնենք, որ քիչ առաջ բրոնզե մեդալի համար գոտեմարտում Շանթ Խաչատրյանը հրաշալի հաղթանակ էր տոնել ադրբեջանցի մրցակցի հետ պայքարում, իսկ Սահակ Հովհաննիսյանը ցավալի պարտություն էր կրել եզրափակիչում՝ բավարարվելով արծաթե մեդալով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ