Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչներ չեն կարողացել հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը:
Արես Հակոբյանը (67 կգ) և Ալիկ Հովհաննիսյանը (75 կգ) պարտվել են Ուզբեկստանի ներկայացուցիչներին, իսկ Ավետիք Հովակիմյանին (92 կգ) պայքարից դուրս է թողել ռումինացի Ֆլորին Իոնիտան:
Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաև Էրիկ Իսրայելյանը (60 կգ), որը կմենամարտի նոյեմբերի 22-ին: Կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում Իսրայելյանը կապահովի առնվազն բրոնզե մեդալ: