Logo

Երիտասարդական ԱԱ. Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ նվաճեց նաև օղակների վարժությունում, Էրիկ Բաղդասարյանը չորրորդն էր (ֆոտո, տեսանյութ)

18:50 / 01.04.2023Մարմնամարզություն
null

Հայաստանի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը Թուրքիայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնության օղակների վարժությունում 13.633 միավորով դարձավ հաղթող, իսկ Էրիկ Բաղդասարյանը չորրորդն էր (-0.233):

Քիչ առաջ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ էր նվաճել նժույգ թափեր վարժությունում (14.633 միավոր), իսկ Մամիկոն Խաչատրյանը հռչակվել էր աշխարհի երիտասարդական փոխչեմպիոն (14.100 միավոր):

Ավելի վաղ Համլետ Մանուկյանը բազմամարտում 78.666 միավորով զբաղեցրել էր 6-րդ տեղը, իսկ Էրիկ Բաղդասարյանը 77.464 միավորով 12-րդն էր։

Ապրիլի 2-ին կկայանա նաև զուգափայտի եզրափակիչը, որում ելույթ կունենա Էրիկ Բաղդասարյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա