Հայաստանի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը Թուրքիայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում դարձավ կրկնակի ոսկե մեդալակիր՝ առաջին տեղը գրավելով օղակների (13.633) և նժույգ թափերի (14.633 միավոր) վարժություններում:
Մրցանակային տեղ էր զբաղեցրել նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը (14.100 միավոր), որը նժույգ թափերում նվաճել էր արծաթե մեդալ:
Կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը: