Logo

Երիտասարդական ԱԱ. Էմմա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ, ֆոտո)

20:36 / 31.03.2023Ծանրամարտ
null

Էմմա Պողոսյանը (81 կգ) մրցանակակիր դարձավ Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Հայ մարզուհին երկամարտի 221 կգ արդյունքով (98+123) նվաճեց բրոնզե մեդալ՝ երրորդ տեղը զբաղեցնելով նաև հրում և պոկում վարժություններում:

Ոսկե մեդալակիր դարձավ եգիպտոսցի Աբդելազիմ Շանսը (232 կգ), երկրորդ տեղը զբաղեցրեց վրացի Մարիամ Մուրգվլիանին (229 կգ):

Հիշեցնենք, որ նախորդ մրցումային օրերի ընթացքում Հայաստանի թիմը չորս մեդալ էր նվաճել երկամարտում։ Ավելի վաղ Սերյոժա Բարսեղյանը (67 կգ) հռչակվել էր աշխարհի երիտասարդական չեմպիոն, իսկ Աննա Ամրոյանը (76 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Աշոտ Մարգարյանը (96 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր։ 

Նարեկ Մկրտչյանը (73 կգ) հրում վարժությունում նվաճել էր փոքր բրոնզե մեդալ, իսկ երկամարտում գրավել էր 5-րդ տեղը, Հովհաննես Ղահրամյանը (81 կգ) զբաղեցրել էր չորրորդ տեղը, Ռուստամ Սահրադյանը (102 կգ) մարտի 31-ին գրավել էր 6-րդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտել էր Ժորա Գրիգորյանը (61 կգ), որը երկամարտի 237 կգ (105+132) արդյունքով գրավել էր 7-րդ տեղը: Կանանց պայքարում Ալինա Սուքիասյանը (71 կգ) երկամարտում զբաղեցրել էր 8-րդ տեղը:

Երիտասարդական ԱԱ-ում Հայաստանի վերջին ներկայացուցիչը Գագիկ Մկրտչյանն է (+102 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա