Logo

Երիտասարդական ԱԱ. Աշոտ Խաչատրյանը եզրափակիչում է

19:54 / 03.09.2024Ըմբշամարտ
null

Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Խաչատրյանը (72 կգ) Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական (Մ20) առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ։

Հայ ըմբիշը որակավորման փուլում 14-4 հաշվով հաղթել հարավկորեացի Գուն Հի Լիին, 1/8 եզրափակիչում 6-1 հաշվով պայքարից դուրս է թողել Եվրոպայի Մ20 գործող չեմպիոն Ռոկաս Ցեպաուսկասին, իսկ երրորդ գոտեմարտում առավելության է հասել չինացի Վենհաո Հուի նկատմամբ (9-4):

Կիսաեզրափակիչում Աշոտ Խաչատրյանը գոտեմարտել է ադրբեջանցի Ռուսկան Նուրուլաևի դեմ և հաղթել 4-1 հաշվով: Սեպտեմբերի 4-ին նա Ռուսաստանի ներկայացուցիչ Զաուր Բեսլեկովի հետ կվիճարկի ոսկե մեդալը։

Սեպտեմբերի 3-ի մրցումային օրը պայքարի մեջ են եղել նաև Արմեն Սուքիասյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Էրիկ Տեր-Մաթևոսյանը (82 կգ), Արշակ Գեղամյանը (97 կգ), որոնք չեն կարողացել հասնել վճռորոշ փուլեր։ Էրիկ Տեր-Մաթևոսյանին հաղթած մրցակիցը հասել է եզրափակիչ, ինչի շնորհիվ հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն է ստացել։

Քիչ անց բրոնզե մեդալի համար պայքարելու են Յուրա Հովեյանը (63 կգ), Ռուբեն Գևորգյանը (87 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ